Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքը վերադարձվում է համայնքին. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքը վերադարձվում է համայնքին. Սիսիանի համայնքապետարան

Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու հանրային նշանակության վերականգնման և պահպանման ուղղությամբ իրականացվող գործընթացը շարունակվում է։

Դատախազական ներգործության արդյունքում նախկինում կառուցապատման իրավունքով հատկացված, զբոսայգու տարածքում գտնվող հողակտորների գրեթե ամբողջ մասը վերադարձվել են համայնքին։

Այս պահին վերադարձման ենթակա է ընդամենը 3 հողակտոր, որոնց ուղղությամբ ևս իրականացվում են անհրաժեշտ իրավական գործընթացներ։

Գործընթացի ամբողջական ավարտից հետո, «Մայիսի 28» զբոսայգին մոտ ապագայում կբարեկարգվի՝ վերածվելով գեղեցիկ ու գրավիչ հանրային տարածքի։ Այն նոր շունչ կհաղորդի Սիսիան քաղաքի կենտրոնական հատվածին՝ դառնալով բնակիչների և այցելուների հանգստի ու ժամանցի սիրված վայրերից մեկը։

Սիսիանի համայնքապետարան