Սիսիանում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր. Սիսիանի համայնքապետարան

Սիսիան համայնքում շարունակվում են թափառող շների թվաքանակի կանոնակարգման և բնակիչների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է համայնքի տարածքում ստերջացնել 230 թափառող շուն, որից 58-ի ստերջացումն արդեն իրականացվել է։

Ծառայությունը մատուցում է «Նորոգում» ՍՊԸ-ն։ Աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։

Սիսիանի համայնքապետարան