Բացահայտիր Սյունիքը-Սուրբ Սարգիս մատուռը Քաշունիում

Սյունիքի մարզի Քաշունի գյուղի գլխավոր հոգևոր ու պատմական կառույցը Սուրբ Սարգիս մատուռն է, որը հաճախ անվանում են նաև մերձիմահ գյուղի «դեռևս բաբախող սիրտ»: Սակավաթիվ բնակչություն և դժվարին սոցիալական պայմաններ ունեցող այս բնակավայրում մատուռն առանցքային դեր է խաղում հոգևոր կյանքի պահպանման գործում:
Սրբավայրը կառուցվել է 2002 թվականին: Այն հիմնադրել են Տաթև գյուղից ծագումով Քաջիկ Մնացականյանը (հանրապետության ավիացիայի ոլորտի ճանաչված կազմակերպիչներից) և նրա եղբայրները՝ Արարատ ու Արմեն Սարգսյանները:
Ճարտարապետական առումով մատուռն ունի 5x4 մետր չափսեր: Շինությունը կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ քարերով, չափազանց խնամված է և գրավիչ: Ներսում պատերը զարդարված են աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով ու նկարներով:
Տեղակայումը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաշունի գյուղ
Կոորդինատները՝ 39.3517° N, 46.3683° E