Շաղատում մեկնարկել է ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգումը. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների բարելավման ուղղությամբ նախատեսված ծրագրերն արդեն վերածվում են իրականության։
Այս փուլում աշխատանքները մեկնարկել են Շաղատ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են 1-ին, 8-րդ և 11-րդ փողոցները։
Աշխատանքների արդյունքում էապես կբարելավվեն ճանապարհների վիճակն ու երթևեկության պայմանները՝ ապահովելով բնակիչների առավել անվտանգ, հարմարավետ և անխոչընդոտ տեղաշարժը։
Նույն սուբվենցիոն ծրագրի տարբեր ենթաբաղադրիչների շրջանակում հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև համայնքի այլ բնակավայրերում.
Բռնակոթում՝ Վ․ Թանգյանի, Ա․ Շահնազարյանի, Ա․ Գրիգորյանի և 12-րդ փողոցներում,
Շաքիում՝ դպրոցին հարող տարածքից դեպի Շաքիի ջրվեժի վերին հատված տանող ճանապարհահատվածում,
Սառնակունքում՝ 1-ին, 2-րդ և 5-րդ փողոցներում,
Սպանդարյանում՝ 3-րդ և 4-րդ փողոցներում։։